-
19.12.2020|
01:29
Ես համբերատար կսպասեմ մինչև երկուշաբթի և, Շարժման ակնհայտ իրավաչափ պահանջը չկատարելու դեպքում, լիարժեքորեն կմասնակցեմ հայտարարված «կոշտ միջոցառումներին»՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
-
19.12.2020|
01:19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը, քաղաքացիները այսօր հիշատակի երթ են անցկացնում դեպի Եռաբլուր պանթեոն, երթը սկսվեց Գարեգին Նժդեհի հրապարակից։
-
19.12.2020|
01:17
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին,
քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
-
19.12.2020|
01:16
«Երկուշաբթի աշխատանքային օրը անց կկացնեմ Սյունիքում։ Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ եւ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ», - գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում։
-
18.12.2020|
17:05
ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավորները դեկտեմբերի 18-ին Սյունիքի մարզում պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքներ այցելության շրջանակներում եղան Գորիսում։
-
18.12.2020|
16:58
Խստորեն դատապարտում և ազգակործան ենք համարում ՀՀ և ԱՀ տարածքները հակառակորդին հանձնելու գործընթացը, ինչը փորձ է արվում քողարկել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն շարունակում է իրագործել իր պարտվողական քաղաքականությունը ինչպես Զանգելանի և Կուբաթլուի հատվածում, այնպես էլ Սյունիքի մարզի սահմաններում:
-
18.12.2020|
16:51
Իշխանության պետք է գան հայ ժողովրդի շահերը ներկայացնող ուժեր, որոնք էլ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կստանձնեն՝ ապահովելու Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը՝ գրել է ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։
-
18.12.2020|
16:50
Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը հայտարարել է. «ՀՀ-ում իշխանությունը զավթած դավաճանական ռեժիմը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս օրերին հանձնում է նաև այն տարածքները, որոնց մասին որևիցե խոսք չկար նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի մեջ:
-
18.12.2020|
16:37
Երեկ աշխատանքային այցով Սյունիք է մեկնել ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Նա հանդիպել է համայնքների ղեկավարների հետ, լսել նրանց մտահոգություններն ու վստահեցրել՝ Հայաստանի տարածքից որևէ մետր չի զիջվելու։
-
18.12.2020|
16:04
Նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ կապիտուլիացիոն փաստաթղթով ոչ միայն կորցրեցինք Արցախի շուրջ 80%, այլև Հայաստանը ներքաշվեց տուրբուլենտության գոտում: Հայաստանի շուրջ զարգանում են գործընթացներ,որոնց հետևանքով բախվել ենք պետության համար շատ վտանգավոր իրավիճակի՝Հայաստանին սպառնում են վտանգներ՝ և՛ դրսից, և՛ ներսից: